ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Գորիս» ՔԿՀ-ում քրեական ենթամշակույթի դրսևորման վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, հայտնում են ՔԿՀ-ից:
ՔԿ-ի փոխանցմամբ՝ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի 42-ամյա դատապարտյալը, հանդիսանալով, այսպես կոչված, «զոն նայող», ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում:
Մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց նկատմամբ իրականացրել է վերահսկողություն, տվել է կոնկրետ հրահանգներ և հանձնարարականներ, կազմակերպել և վերահսկել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման միջոցով, այսպես կոչված, «օբշակի» միջոցով ստացված անօրինական օգուտը կազմող գումարների հավաքագրումը, տարբեր կալանավորների ու դատապարտյալների անվամբ ընդունված հանձնուքները, արգելված տեխնիկական միջոցների, մասնավորապես՝ բջջային հեռախոսների՝ ապօրինի քրեակատարողական հիմնարկ ներկրելու եղանակները և այլն: «Բացի այդ, վերջինս հրահանգել է չհամագործակցել քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հետ՝ զգուշացնելով որևէ կալանավորի կամ դատապարտ