Найти в Дзене
Հայաստանն այսօր

«Ինտերը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ․ Մխիթարյանը վնասվածք ստացավ

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղում մրցեցին «Ինտերն» ու «Միլանը»։ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր, սակայն առաջին խաղակեսի 42-րդ րոպեին վնասվածք ստացավ և փոխարինվեց։ 
Առաջին խաղակեսից հետո հաշիվը չբացվեց, իսկ երկրորդ խաղակեսի 74-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսն առաջ մղեց «Ինտերին»։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում նոր գոլեր չգրանցվեցին։ Առաջին խաղում «Ինտերը» հաղթանակ էր տոնել 2։0 հաշվով։ Երկու խաղերի արդյունքով՝ 3։0 հաշվով «Ինտերը» Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակչում է։ 
Մայիսի 17-ին կիսաեզրափակիչ մյուս խաղում կմրցեն «Մանչեսթեր Սիթին» և Մադրիդի «Ռեալը»։ Թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել է 1։1 հաշվով։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղում մրցեցին «Ինտերն» ու «Միլանը»։ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր, սակայն առաջին խաղակեսի 42-րդ րոպեին վնասվածք ստացավ և փոխարինվեց։ 

Առաջին խաղակեսից հետո հաշիվը չբացվեց, իսկ երկրորդ խաղակեսի 74-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսն առաջ մղեց «Ինտերին»։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում նոր գոլեր չգրանցվեցին։ Առաջին խաղում «Ինտերը» հաղթանակ էր տոնել 2։0 հաշվով։ Երկու խաղերի արդյունքով՝ 3։0 հաշվով «Ինտերը» Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակչում է։ 

Մայիսի 17-ին կիսաեզրափակիչ մյուս խաղում կմրցեն «Մանչեսթեր Սիթին» և Մադրիդի «Ռեալը»։ Թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել է 1։1 հաշվով։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում