Մայիսի 16-ին ՊԱՀՀ են այցելել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինը, բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ, հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Այցի նպատակը «Միջազգային կրթություն և վարժանք» ծրագրի շրջանակներում (IMET), ամերիկյան կառավարության աջակցությամբ, ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ում ստեղծված լինգաֆոնային լսարանի բացումն է եղել: «Հանդիպմանը մասնակցել են ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմերը: Դեսպան Քվինին ներկայացվել են ՊԱՀՀ-ի ստեղծման պատմությունը, գիտահետազոտական, կրթական և գիտահրատարակչական գործունեությունը և ընթացիկ ու ապագա ծրագրերը»,- ասված է հաղորդագրությունում: ՊԱՀՀ-ի պատվավոր հյուրերի գրառման մատյանում դեսպան Քվինն իր բարձր գնահատանքն ու տպավորություններն է նշել համալսարանի արդյունավետ գործունեության վերաբերյալ: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
17 мая 202317 мая 2023
~1 мин