Найти в Дзене
Հայաստանն այսօր

Մայիսի 28-ը դառնալու է Թուրքիայի 100-ամյակի ավետաբերը. Էրդողան

Մայիսի 28-ի ընտրությունները Թուրքիայի համար նոր դարի սկիզբ են նշանավորելու։ Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ անդրադառնալով երկրում մայիսի 28-ին սպասվելիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլին։

««Հանրապետական դաշինքը» պատվով է հաղթահարել նախագահական ընտրությունների առաջին փուլը։ «Մենք մեծ պայքար ենք մղել՝ ուշադրություն չդարձնելով սադրանքներին ու ճնշումներին։ Մենք չենք հանձնվել դժվարությունների առաջ: Թուրքիան մեզնից գործողություններ է ակնկալում: Երկրաշարժից տուժածներն ակնկալում են, որ մենք շուտով կամոքենք իրենց վերքերը»,- գրել է նա՝ հավելելով, որ մայիսի 14-ին ձեռք բերված հաջողությունը պետք է պսակվի ավելի մեծ հաղթանակով, որը մայիսի 28-ն իրենք դարձնելու են «Թուրքիայի 100-ամյակի» ավետաբերը:

Ավելի վաղ
հայտնել էինք, որ Թուրքիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթող չի եղել։ Երկրի ներկայիս ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է ձայների ավելի քան 49 տոկոսը, միավորված ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ գրեթե 45 տոկոսը, ուստի երկրորդ փուլ է նշանակվել մայիսի 28-ը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում