«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթի «Rest of World vote» քվեարկության արդյունքում Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը (էլեն Երեմյանը) 3-րդ տեղն է զբաղեցրել։ Այս մասին գրում է Wiwibloggs.com-ը։
Նշենք, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթում այս տարի առաջին անգամ քվեարկել են այն երկրներից, որոնք չէին մասնակցում մրցույթին: Այդ քվեարկությունը «Rest of World vote» է կոչվում։
Wiwibloggs.com-ի փոխանցմամբ այդ քվեարկության արդյունքներով առաջին և երկրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Իսրայելը և Ֆինլանդիան։
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը (էլեն Երեմյանը) Լիվերպուլում կայացած «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում իր «Future Lover» երգով զբաղեցրեց 14 հորիզոնականը՝ հավաքելով 122 միավոր։ Նրան ամենաբարձր միավորները տվեցին Ֆրանսիան (19 միավոր), Չեխիան (10 միավոր) և Վրաստանը (22 միավոր): «Եվրատեսիլ 2023»-ում հաղթող ճանաչվեց Շվեդիայի ներկայացուցիչ Լորինը՝ Tattoo երգով, հավաքելով 583 միավոր։
«Future Lover» երգը եվրատեսիլյան յութուբյան ալիքում ունի 6,3 մլն դիտում և 21 250 մեկնաբանություն: Երգը և ներկայացուցչի օրիգինալ համարը քննարկվել են Եվրատեսիլ 2023-ի երկրորդ կիսաեզրափակիչից հետո. Հագուստի և բեմադրության ոճը ևս յուրահատուկ էր և ամենաքննարկվածներից: