Найти тему
Հայաստանն այսօր

Քաղաքացիների կեսից ավելին հավանություն է տվել ծառերը սակուրաներով փոխարինելու նախաձեռնությանը

Հայաստանի քաղաքացիների կեսից ավելին հավանություն է տվել Երևանի Կենտրոնում ծառերի հատմանն ու դրանք սակուրաներով փոխարինելու քաղաքապետարանի նախաձեռնությանը։

Թեմայի շուրջ «GALLUP International Association»-ի հարցումն իրականացվել է 1100 քաղաքացիների շրջանում։

Նրանցից 25%-ը միանշանակ հավանություն է տվել Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությանը, 27,2%-ն ավելի շուտ հավանություն է տվել քաղաքապետարանի նախաձեռնությանը, 14,9%-ն՝ ավելի շուտ հավանություն չի տվել, 30%-ն միանշանակ հավանություն չի տվել ծառահատմանը։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը ծառերի փոխարինման աշխատանքները սկսել է Կասկադից՝ Թամանյանի արձանի հարակից տարածքում ծառերի զանգվածային հատման աշխատանքներից։ Գերատեսչության որոշմամբ տարածքի գրեթե բոլոր ծառերը կտրվել են, հանվել են դրանց արմատները։ Նույն հորերում տնկվել են նոր՝ սակուրա ռոյալ տեսակի ծառեր։ Հատման աշխատանքները դժգոհության առիթ են դարձել Կենտրոն վարչական շրջանի բնակիչների, հասարակական գործիչների ու էկոլոգների շրջանում:

Ավելին՝ Armenia Today-ի՝ մարտին արված ռեպորտաժում։ 

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում