Իտալիայի Ջեսոլո քաղաքում մայիսի 12-14-ն անցկացվեց Աշխարհի Պարա աթլետիկայի 2023թ․ Գրան Պրի առաջնությունը։ 57 մասնակից երկրների թվում էր նաև Հայաստանը իր 3 մարզիկներով և հավաքական թիմի գլխավոր մարզչով։ Պատվիրակության ղեկավարն էր ՀԱՊԿ փոխնախագահ Գևորգ Հովհաննիսյանը, հայտնել է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն: Սմբատ Կարապետյանը T54 դասակարգման խմբում 100մ և 400մ վազքատարածություններում գրավեց 2-րդ հորիզոնականը, իսկ 800մ-ում՝ 3-րդ հորիզոնականը։ Սերիական մրցելույթի հաշվարկով 100մ և 400մ վազքատարածություններում նա կրկին զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը, իսկ 800մ-ում 5-րդ հորիզոնականը։ 800մ խառը խմբայինում 21 մարզիկների հաշվարկում զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը։ Արման Սարգսյանը T53 դասակարգման խմբում 800մ վազքատարածությունում գրավեց 3-րդ հորիզոնականը, իսկ 100մ և 400մ վազքատարածություններում գրավեց 4-րդ հորիզոնականը։ Սերիական մրցելույթի հաշվարկով 100մ և 400մ վազքատարածություններում նա զբաղեցրեց 4-րդ և 5-րդ հորիզոնականները, իսկ 800մ-ում 7-րդ հորիզոնականը։ 800մ խառը խմբայինում 21 մարզիկների հաշվարկու
Հայ մարզիկներն Իտալիայում պարա աթլետիկայի պատմության մեջ աննախադեպ արդյունքներ գրանցեցին
16 мая 202316 мая 2023
1
1 мин