«GALLUP International Association»-ը ապրիլի 26-ից 30-ն իրականացրած հարցման շրջանակներում 1100 քաղաքացիներից հետաքրքրվել է, թե որո՞նք են մեր պետության առջև ծառացած հիմնական խնդիրները։ «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ հարցվածներից 46,5%-ը նշել է անվտանգության հետ կապված խնդիրների, 37,3%-ը՝ սահմանների հստակեցման, 29,4%-ը՝ պատերազմի վտանգի, 26,8%-ը՝ տնտեսական խնդիրների մասին։ ԼՂ խնդիրը ամենակարևորն է համարել հարցվածների միայն 14,8%-ը։ Իսկ 12%-ը նշել է, որ գործազրկությունն է ամենակարևորը, 9,9%-ը՝ գերիների վերադարձը։ Հարցման շրջանակներում քաղաքացիներից հարցրել են՝ ո՞վ է մեղավոր Տեղ գյուղում թշնամու առաջխաղացումների, հայկական կողմի զոհերի, ինչպես նաև նոր անցակետի տեղադրման համար։ ️Քաղաքացիների 42,6%-ը մեղավոր է համարել Հայաստանի իշխանություններին, 26,5%-ը՝ Ռուսաստանին, 18,3%-ը՝ Ադրբեջանի իշխանություններին, 15,6%-ը՝ ռուս խաղաղապահներին, 9,5%-ը՝ Թուրքիային, 4,3%-ը՝ Արցախի իշխանություններին։
Պետության առջև ծառացած հիմնական խնդիրները՝ ըստ քաղաքացիների․ հարցման արդյունքներ
16 мая 202316 мая 2023
1
~1 мин