Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

Պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն

Օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբեր 13-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացրած նախագծից։ Վարժական հավաքներին կներգրավվեն մինչև 2352 քաղաքացիներ։ Նրանցից 2115-ը շարքային և կրտսեր ենթասպայական կազմերից են, 110-ը` ավագ ենթասպայական կազմից, 127-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռահրետանային մասնագիտություններով: Նախատեսվում է ռազմատրանսպոր­տային պարտա­կա­նություններ ունեցող մարմիններից ներգրավել նաև տրանսպոր­տային միջոցներ։ Հիշեցնենք, որ մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը անցկացվեցին պահեստազորայինների վարժական հավաքներ: Հիշեցնենք, որ պահեստազորի հավաքները 3-ամսվա փոխարեն այսուհետ 25-օր են տևելու: Ավելի վաղ պաշտպանության նախարարը նշել էր, որ տարվա մեջ քաղաքացին կընտրի իրեն հարմար ժամանակամիջոցը, կամավորության սկզբունքով կներկայանա ծառայության, ապա 7 օր կանցնի վարժանք, իսկ 14 օր ծառայություն: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությու

Օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբեր 13-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացրած նախագծից։

Վարժական հավաքներին կներգրավվեն մինչև 2352 քաղաքացիներ։ Նրանցից 2115-ը շարքային և կրտսեր ենթասպայական կազմերից են, 110-ը` ավագ ենթասպայական կազմից, 127-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռահրետանային մասնագիտություններով:

Նախատեսվում է ռազմատրանսպոր­տային պարտա­կա­նություններ ունեցող մարմիններից ներգրավել նաև տրանսպոր­տային միջոցներ։

Հիշեցնենք, որ մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը անցկացվեցին պահեստազորայինների վարժական հավաքներ:

Հիշեցնենք, որ պահեստազորի հավաքները 3-ամսվա փոխարեն այսուհետ 25-օր են տևելու: Ավելի վաղ պաշտպանության նախարարը նշել էր, որ տարվա մեջ քաղաքացին կընտրի իրեն հարմար ժամանակամիջոցը, կամավորության սկզբունքով կներկայանա ծառայության, ապա 7 օր կանցնի վարժանք, իսկ 14 օր ծառայություն:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում