Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր է կայուն խաղաղություն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պետելը՝ անդրադառնալով Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Շառլ Միշել-Ալիև հանդիպման արդյունքներին։ «Ես ոչ մի լրացուցիչ գնահատական չունեմ։ Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն այդ բանակցություններին չէր մասնակցում։ Բայց այն մենք դիտարկում ենք որպես Արլինգտոնում տեղի ունեցած բանակցությունների շարունակություն։ Մենք նախկինի պես կարծում ենք, որ այդ բանակցություններն առաջընթացի համար կարևոր քայլեր են, քանի որ շարունակում ենք ունենալ այն եզրահանգումը, որ երկու երկրների միջև հնարավոր է կայուն խաղաղություն»,-հայտարարել է Պատելը։ Մայիսի 14-ին Բրյուսելում տեղի ունեցավ Փաշինյան, Միշել և Ալիև եռակողմ հանդիպումը։ Եռակողմ բանակցություններից առաջ Փաշինյանը և Ալիևը առանձին հանդիպումներ են ունեցել Եվրոպական խորհրդի ղեկավարի հետ։ Եվրոպական խորհրդի ղեկավարն ասել է, որ կողմերը «ակնհայտ առաջընթաց» են գրանցել տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջա
Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր է կայուն խաղաղություն․ ԱՄՆ Պետդեպ
16 мая 202316 мая 2023
1 мин