Azimuth Airlines ավիաընկերության մայիսի 17-18-ը Մոսկվա-Թբիլիսի չվերթի տոմսերն արդեն սպառվել են։ Այս մասին տեղեկացնում է Sputnik Грузия-ն։
Տեղեկությունն այն մասին, որ վրացական իշխանությունները ռուսական ավիաընկերությանը թույլ են տվել թռիչքներ իրականացնել, հայտնվել է դեռ երկու ժամ առաջ։
Ավիաընկերության կայքում դեռ կան մայիսի 19-ի տոմսեր, դրանց արժեքը կազմում է 17148 ռուբլի (ավելի քան $220): Ավելի ուշ ավիաընկերությունը հայտարարել է, որ առաջին թռիչքը նախատեսված է մայիսի 19-ին։
Ավելի վաղ ռուսական ավիաընկերությունները թռիչքներ սկսելու համար թույլտվություն էւբ խնդրել Վրաստանից: Նշվում է, որ Վրաստանը շարունակում է հավատարիմ մնալ այն որոշմանը, որով թռիչքների իրավունք թույլ կտան միայն այն ռուսական ավիաընկերություններին, որոնք պատժամիջոցների տակ չեն։