Հենց հիմա դատարանի դահլիճում հանցագործություն է տեղի ունենում: Գրիգորի Խաչատուրովն ապօրինաբար պահվում է կալանքի տակ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց գեներալի պաշտպան Միհրան Պողոսյանը: Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի կալանքի ժամկետը լրացել է, սակայն դատավոր Արամ Գրիգորյանը նրան պահում է անազատության մեջ: Փաստաբանը հայտնեց, որ դատարանը նրան հեռացրել է վարույթից/ «Հենց հիմա այս դատական նիստերի դահլիճում դատավոր Գրիգորյանը հանցագործություն է կատարում: Մեր կողմից փորձ կատարվեց՝ կանխել այդ հանցագործությունը, վերջինս որոշեց, որ այդ հանցագործությունից թաքնվելու միակ տարբերակը ինձ վարույթից հեռացնելն է»: Պողոսյանի խոսքով՝ Գրիգորի Խաչատուրովը 16:45-ից հանդիսանում է ազատ մարդ, այսինքն՝ կալանքի որոշման ժամկետը լրացել է, դատարանը ապօրինի կերպով մարդուն պահում է անազատության մեջ, այն դեպքում, երբ կալանքի վերաբերյալ դատարանի որոշում առկա չէ: Հենց հիմա անձն ազատ քաղաքացի է հանդիսանում: «Գրիգորի Խաչատուրովը դատավոր Գրիգորյանի մոտ գտնվում է պատանդի կարգավիճ
Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանցագործություն է տեղի ունենում. փաստաբան
16 мая 202316 мая 2023
1 мин