Найти тему
Հայաստանն այսօր

Հայտնի է Թուրքիայում ընտրությունների երկրորդ փուլի օրը

Թուրքիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթող չկա։ Երկրի ներկայիս ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է ձայների ավելի քան 49 տոկոսը, միավորված ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ գրեթե 45, երկրորդ փուլը նշանակված է մայիսի 28-ին, հայտնում է РИА Новости-ն:

«Էրդողանը պնդում էր, որ հաղթելու է առաջին փուլում։ Սակայն, դատելով ընտրական քարտեզից, երկրի եվրոպական հատվածը և քրդերը հակադրվեցին իսլամի և թուրքական ազգայնականության վրա հենվող նախագահին։ Մասնավորապես, ընդդիմությունը հաղթել է Ստամբուլում (13 մլն մարդ), Անկարայում (4,8 մլն) և Իզմիրում (2,7 մլն)։ Երկրի գործող ղեկավարին աջակցել են կենտրոնական շրջանները և արտերկրի ընտրողները։ Ռուսաստանաբնակ թուրքերի մեծամասնությունը դեռ նախապատվությունը տալիս է Քըլըչդարօղլուին (54,47 տոկոս)»,- նշում է աղբյուրը։

Ըստ աղբյուրի՝ «Մեմլեքեթ» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն դուրս է եկել ընտրություններից, սակայն չեն հասցրել նրան քվեաթերթիկից հեռացնել, և նրա օգտին քվեարկել է մոտ 0,4 տոկոսը։ Աթա դաշինքի ներկայացուցիչ, էթնիկ ադրբեջանցի Սինան Օգանը ստացել է հինգ տոկոս։

«Նա հավատարիմ է ծայրահեղ աջակողմյան հայացքներին,  չի հարմարվում Էրդողանի հետ։ 2015 թվականին նա հեռացվել է Ազգայնական շարժում կուսակցությունից՝ նախագահի հետ դաշինքից դժգոհ լինելու պատճառով։ Այս կազմակերպության կիսառազմական թևը «Գորշ գայլերն» են, որոնց զինյալները 1981-ին փորձել են սպանել Հռոմի պապին (հովվապետը ողջ է մնացել և ներել է ահաբեկչին), որսացել է ձախակողմյան ակտիվիստների Թուրքիայում և մինչ օրս հետապնդում է քրդերին, հայերին և հույներին»,- գրում է աղբյուրը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում