Найти тему
Հայաստանն այսօր

Ազնավուրի երգերը կհնչեն նրա ծննդյան օրը՝ Երևանում

Մայիսի 22-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կհնչեն Շառլ Ազնավուրի երգերը։ Համերգը նվիրված է ականավոր շանսոնյեի 99-ամյակին, հայտնում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կայքը։

Ազնավուրի հայտնի երգերը կկատարեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Հովեր» պետական ​​կամերային երգչախումբը և էստրադային և դասական երաժշտության հայտնի կատարողներ Սոնա Ռուբենյանը, Գոռ Սուջյանը, Հայկ Պետրոսյանը, Սյուզաննա Մելքոնյանը, Ավո Խալաթյանը, Իլոնա Սագիևան, Հասմիկ Հարությունյանը, Սոնա Գյուլխասյանը, Տիգրան Հակոբյանը։

Դիրիժոր՝ Երվանդ Երզնկյան, դաշնամուր՝ Կարեն Անանյան։ Տոմսերի արժեքը՝ 5 000-ից 20 000 դրամ։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում