Ադրբեջանի արտգործնախարարությունը Բրյուսելււմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը որակել է «արդյունահեն»՝ խաղաղության օրակարգի խթանման առումով, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Մենք օգտակար ենք համարում այս ձևաչափով Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հինգերորդ հանդիպումը, որը կազմակերպել է Եվրամիության Խորհրդի նախագահը այս ձևաչափով»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։ Նախարարությունը հավելել է, որ «Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը փոխադարձ ճանաչման և միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների հարգման հիման վրա տարածաշրջանում կայուն խաղաղություն և կայունություն ապահովելու միակ ճանապարհն է»։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հաստատել է Բաքվի պատրաստակամությունը՝ շարունակել երկխոսությունն ու փոխգործակցությունը միջազգային գործընկերների հետ։ Մայիսի 14-ին Բրյուսելում տեղի ունեցավ Փաշինյան, Միշել և Ալիև եռակողմ հանդիպումը։ Եռակողմ բանակցություններից առաջ Փաշինյանը և Ալիևը առանձին հանդիպ
Բաքուն Բրյուսելում Ալիևի և Փաշինյանի հանդիպումը որակել է «արդյունահեն»
15 мая 202315 мая 2023
1
1 мин