Կառավարությունը 92%-ով կբարձրացնի քննիչների աշխատավարձերը, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ Արսեն Այվազյանը։ Նիստի մասնակիցներն առաջին ընթերցմամբ քննարկեցին «Հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց և քաղծառայողների վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին կառավարության օրենսդրական նախաձեռնությունը։ Օրինագիծը նախատեսում է քննիչներին ամսական հավելավճար՝ պաշտոնեական աշխատավարձի 92 տոկոսի չափով։ «Քննչական կոմիտեի քննիչները վերջին տարիներին գերծանրաբեռնված են եղել. 2020 թվականին քննվել է 32 483 քրեական գործ, 2021 թվականին՝ 41 883, 2022 թվականին՝ 59 830 քրեական գործ։ Եթե 2020-ին մեկ քննիչի տարեկան միջին ծանրաբեռնվածությունը կազմում էր 73, ապա 2021-ին այս ցուցանիշը հասել է 87-ի, իսկ 2022-ին՝ 111-ի»,- պարզաբանեց վարչության պետի տեղակալը։ Օրինագիծը դրական եզրակացություն է ստացել պրոֆիլային հանձնաժողովի կողմից։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը մարտի վերջին հայտարարեց քննչական մարմինների աշխատակիցների, ինչպես նաև ա