Թուրքիայում, երկրի 13-րդ նախագահի ընտրություններում ձայների 73,39%-ի հաշվման արդյունքներով առաջատարն է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը,֊ հաղորդում է TRT֊ն։
Կայքի տվյալներով՝ ընդհանուր ընտրողների թիվը 60.774.565 է։ Այս պահին հաշվվել է 38.106.368 քվե։ Վավեր քվեաթերթիկների թիվը 37․449.150 է։ Մասնակցության տոկոսը՝ 88.47։
Բացված քվեատուփերի արդյունքներով՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ունի 51,14% ձայն, Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 43.05%, Սինան Օղանը՝ 5.31%։
Նշենք, որ քաղաքացիները ինը ժամվա ընթացքում (ժամը 08:00-ից 17:00-ն) ընտրել են նախագահին, ով ղեկավարելու է երկիրը առաջիկա հինգ տարիներին, և խորհրդարանի 600 պատգամավորի։