Թուրքիայում հաշվել են նախագահական ընտրությունների նախնական արդյունքները, քվեաթերթիկների 56․24 %-ը մշակելուց հետո, Ռեջեփ Էրդողանը դեռ առաջատարն է,֊հաղորդում է CNN Turk-ը։ Կայքի տվյալներով՝ Ռեջեփ Էրդողան հավաքել է ձայների 51.79%֊ը։ Քեմալ Քալիչդարոգուն հավաքել է 42, 36%֊ը: Ըստ քաղաքագետ Հրանտ Միքայելյանի՝ սկզբում հաշվել են Էրդողանին աջակցող շրջանների ձայները, սկզբում արդյունքները եղել են 56 դեմ 38։ «Եթե նախնական ձայները բացառենք, ապա բաշխվածությունը կազմում է մոտավորապես 49,5%-ից 44%՝ հօգուտ Էրդողանի։ Եթե ընտրություններն այսպես ավարտվեն, ապա կարելի է ասել, որ մոտ 4 տոկոսը Էրդողանի վարչական ռեսուրսն է եղել»,֊ գրում է Միքայելյանը։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Թուրքիայում մշակվել է քվեաթերթիկների 56․24 %-ը․ ով է առաջատար
15 мая 202315 мая 2023
~1 мин