Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունների համար բացված ընտրատեղամասերը փակվել են տեղական ժամանակով ժամը 17:00-ին (ՀՀ ժամանակով՝ 18:00): Թուրքիայում այսօր ընտրում են երկրի 13-րդ նախագահին ու խորհրդարանի նոր կազմը։ Քաղաքացիները ինը ժամվա ընթացքում (08:00-ից 17:00-ն) պետք է ընտրեն երկրի ղեկավարին, որը ղեկավարելու է երկիրը առաջիկա հինգ տարիներին, և խորհրդարանի 600 պատգամավորի։ Հանրապետությունում և արտերկրում տեղադրվել էր 191 հազար 884 քվեատուփ։ Քվեարկության ավարտից հետո նախ կհաշվարկվեն նախագահի թեկնածուներին տրված ձայները։ Ընտրելու իրավունք ուներ Թուրքիայի 64 միլիոն քաղաքացի,֊ հաղորդում է Պետական TRT֊ն։ Կայքի փոխանցմամբ՝ քվեարկությունը 81 նահանգներում ընթացել է առանց էական ընդհատումների կամ միջադեպերի՝ անվտանգության խիստ ուժեղացված միջոցառումների պայմաններում: Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավանդաբար քվեարկել է Ստամբուլում, իսկ նրա մրցակից ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ Անկարայում։ Ինչպես հայտնել ենք՝ նախագահի համար հիմնական պայքարը ծավալվում է հանրապ
Ամենավճռորոշ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ Թուրքիայում․ Թուրքիան ընտրում է 13-րդ նախագահ ու նոր խորհրդարան
15 мая 202315 мая 2023
2
1 мин