Թուրքիայի տարբեր նահանգների ընտրատեղամասերում 3 մարդ է մահացել, որոնց թվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակիցը։ Այս մասին հայտնել է TRT հեռուստաալիքը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայրենի Ռիզեում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ընտրական հանձնաժողովի 64-ամյա աշխատակից Շերեֆ Քուրթը նոպայի պատճառով կորցրել է գիտակցությունը և ընկել քվեատուփի վրա: Հիվանդանոցում բժիշկներն արձանագրել են մահը։ Ռիզեի հարևան Տրապիզոն նահանգում 75-ամյա Այսել Ուլուսոյն իրեն վատ է զգացել՝ կորցնելով գիտակցությունը: Բժիշկները արձանագրել են, որ նա մահացել է սրտի կաթվածից։ Տրապիզոնի մերձակայքում գտնվող Գիրեսուն նահանգում 85-ամյա ընտրողը քվեատուփի մոտ հանկարծակի կորցրել է գիտակցությունը, որին փրկել չի հաջողվել։ Նա ևս մահացել է սրտի կաթվածից։ Նշվում է, որ ընտրություններն, ընդհանուր առմամբ, ընթանում են առանց խոշոր միջադեպերի, սակայն որոշ խնդիրներ, այնուամենայնիվ, լինում են: Հարավ-արևելքում ՝ Շանլըուրֆա նահանգում, տեղի երկու կլանների անդամների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեց
Թուրքիայի ընտրատեղամասերում 3 մարդ է մահացել, նրանց թվում Էրդողանի կուսակիցն է
15 мая 202315 мая 2023
1 мин