Найти тему
Հայաստանն այսօր

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները փայլուն ապագա ունեն. Պեսկով

Թեև կան զգայուն պահեր, բայց Ռուսաստանի և Հայաստանի գործընկերային հարաբերությունները փայլուն ապագա ունեն։ Ինչպես հայտնում է Ria.ru-ն՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Դրանք նախկինի պես ձևավորվում են որպես գործընկերային, առաջադեմ և հատուկ հարաբերություններ, որոնք ունեն պատմական խորը արմատներ։ Մենք համոզված ենք, որ այդ հարաբերությունները փայլուն ապագա ունեն։ Իհարկե, կան որոշակի զգայուն պահեր»,-ասել է Պեսկովը՝ «Москва. Кремль. Путин» հաղորդման ժամանակ։

Նա հայտարարել է, որ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ պայմանավորվածությունների կատարումը թույլ կտա Հարավային Կովկասում կարգավորման հասնել։

«Որպես իրավիճակի կարգավորման հիմք՝ ստորագրված փաստաթղթերն այլընտրանք չունեն։ Ռուսաստանը լիովին հավատարիմ է այն եռակողմ փաստաթղթերին, որոնք ստորագրվել են երկու տարի առաջ։  Կարգավորման հասնելու համար պետք է գնալ այն պայմանավորվածությունների կատարման ճանապարհով, որոնք ձեռք են բերվել երեքի համար»,-ասել է ՌԴ նախագահի խոսնակը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում