Թուրքիայում ամփոփվել են երկրի 13-րդ նախագահի ընտրությունների արդյունքները եւ խորհրդարանի նոր կազմը։ Արդյունքների համաձայն՝ ձայների 36.28 տոկոսից ավելիի մշակման արդյունքում Թուրքիայում կայացած նախագահական ընտրություններում առաջատարը ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է,֊հաղորդում է CNN Turk֊ը։
Նրան հաջորդում է ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։
«Քվեատուփերի 36.28 %-ի բացումից հետո պատկերը հետևյալն է, Էրդողան՝ 53,02 %, Քըլըչդարօղլուն՝ 41,04%»,- հայտնում է CNN Turk.com քվեարկության կայքը։
Ընդհանուր առմամբ, ընտրողների մասնակցությունը կազմել է ավելի քան 93%, հայտնում է ՏԱՍՍ-ի՝ թուրքական լրատվամիջոցներին հղումով։
Նշենք, որ քաղաքացիները ինը ժամվա ընթացքում (ժամը 08:00-ից 17:00-ն) ընտրել են նախագահին, ով ղեկավարելու է երկիրը առաջիկա հինգ տարիներին, և խորհրդարանի 600 պատգամավորի։