Ժողովրդի ականջները լցնում են, որ սուս մնան․ քաղաքացիների սպասելիքները առաջիկա հանդիպումներից
Մայիսի 14-ին Բրյուսելում տեղի կունենա Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպում, որին կհաջորդեն բանակցություններ Մոսկվայում հայկական և ադրբեջանական կողմերի միջև, այնուհետև հանդիպում է նախատեսված հունիսի 1-ին՝ Քիշնևում։
Armenia Today-ը հարցում է անցկացրել փողոցներում՝ պարզելու համար, թե քաղաքացիներն ինչ ակնկալիքներ ունեն այս հանդիպումներից։
Հարցվածների մեծամասնությունը որևէ դրական ակնկալիք չուներ առաջիկա հանդիպումներից։
«Ոչ մի լավ բան, դրանք լրիվ սուտ բաներ են, ես ոչ մեկին չեմ հավատում, ոչ մեկ մեր Հայաստանի կոքին չի կանգնում, ուղղակի խոսակցություններ են, ժողովրդի ականջները լցնում են, որ սուս մնան։ Մինչև հիմա ինչ են արել, մեր ժողովրդին կոտորեցին։ Ով եկավ հայի կողքը կանգնեց, իսկ Ուկրաինային ամեն ձև օգնում են։ Կրկնում եմ ոչ մի բան չի լինելու, Փաշինյանը վախենում է թուրքերից, իրենք խաբում են մեր ժողովորդին»,֊ասաց հարցված քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ քաղաքացի էլ, ում որդին մասնակցել էր պատերազմին նշեց․ «Չունենք ոչ մի լավ բանի սպասելիք, որպես պատերազմած զինվոր մայր, այս պահին դրական որևէ ակնկալիք չունեմ»,֊ընդգծեց նա։
Քաղաքացիներից մեկն էլ նկատեց, որ սահմանային իրավիճակի վրա գուցե չանրադառնան այս հանդիպումները, սակայն դրական ակնկալիք կարող է լինել Արցախի մասով։
«Ինչ վերաբերվում է միջանցքին, ինչ վերաբերվում է անցակետի տեղադրմանը, կարծում եմ դրական տեղաշարժ կլինի»,֊ընդգծեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։