Найти в Дзене
Հայաստանն այսօր

Իրանի և Հայաստանի միջև երկկողմ ապրանքաշրջանառությունը քառասուն տոկոս աճել է. դեսպան

Իրանի և Հայաստանի միջև երկկողմ ապրանքաշրջանառությունը  շուրջ քառասուն տոկոս աճել է:  Armenia Today-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի դեսպան Աբաս Զոհուրին: «2022թ. ականատես եղանք Իրանի և Հայաստանի միջև երկկողմ ապրանքաշրջանառության շուրջ քառասուն տոկոս աճի։ 2021թ. Իրանի և Հայաստանի միջև արձանագրված մոտ 500 միլիոն դոլար ծավալով առևտուրը 2022թ.-ին հասել է ավելի քան 700 միլիոն դոլարի: Սույն թվականի առաջին եռամսյակում առևտրի վիճակագրությունը նույնպես վկայում է երկու երկրների միջև ապրանքաշրջանառության շարունակական աճի մասին», - հայտնել է դեսպանը: Նրա խոսքով՝ տնտեսական և առևտրային ոլորտում Հայաստանը և Իրանն ունեն դինամիկ և ընդլայնվող ու խորացող հարաբերություններ:  Զոհուրին հույս է հայտնել, որ համագործակցությունը և հարաբերությունների բարձր մակարդակը շարունական կլինի «Ենթակառուցվածքային հարցերի ոլորտում մենք ականատես ենք լինում լուրջ հետևողականության: Անցյալ տարի պարոն վարչապետի Թեհրան կատարած այցի շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել էներգետիկ փոխանակումների և դրանց ծավալը

Իրանի և Հայաստանի միջև երկկողմ ապրանքաշրջանառությունը  շուրջ քառասուն տոկոս աճել է:  Armenia Today-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի դեսպան Աբաս Զոհուրին:

«2022թ. ականատես եղանք Իրանի և Հայաստանի միջև երկկողմ ապրանքաշրջանառության շուրջ քառասուն տոկոս աճի։ 2021թ. Իրանի և Հայաստանի միջև արձանագրված մոտ 500 միլիոն դոլար ծավալով առևտուրը 2022թ.-ին հասել է ավելի քան 700 միլիոն դոլարի: Սույն թվականի առաջին եռամսյակում առևտրի վիճակագրությունը նույնպես վկայում է երկու երկրների միջև ապրանքաշրջանառության շարունակական աճի մասին», - հայտնել է դեսպանը:

Նրա խոսքով՝ տնտեսական և առևտրային ոլորտում Հայաստանը և Իրանն ունեն դինամիկ և ընդլայնվող ու խորացող հարաբերություններ:  Զոհուրին հույս է հայտնել, որ համագործակցությունը և հարաբերությունների բարձր մակարդակը շարունական կլինի «Ենթակառուցվածքային հարցերի ոլորտում մենք ականատես ենք լինում լուրջ հետևողականության: Անցյալ տարի պարոն վարչապետի Թեհրան կատարած այցի շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել էներգետիկ փոխանակումների և դրանց ծավալը ավելացնելու ուղղությամբ: Ներկայացուցչությունը ևս մեծ ջանքեր է գործադրել փոխանակումների ենթակառուցվածքները ապահովելու ուղղությամբ»,- նշել է ՀՀ-ում Իրանի դեսպանը:

Դեսպանը նշել է, որ փոխադրումների ոլորտում ևս բազմաթիվ ջանքեր են գործադրվում երկու երկրների միջև, մասնավորապես փոխադրումների ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ՝ ինչպես ոլորտի կանոնակարգերի բարելավման, այնպես էլ հստակ տեսանելի աշխատանքների իրականացման առումով: Կողմերի օրակարգային հարցերից են նաև խոչընդոտների վերացումը, նոր կարողությունների բացահայտումը և երկու երկրների միջև առևտրի դյուրացումը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում