Найти тему
Հայաստանն այսօր

«Ձախողում». Զախարովան գնահատել է ԵՄ-ի դերը որպես միջնորդ Հարավային Կովկասում

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ն ի վիճակի չէ օգնել բոլոր այն բանակցություններին, որոնց միանում է, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նա այսպես է մեկնաբանել մայիսի 2-ին Բրյուսելում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի և Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի բանակցությունները՝ դրանք անվանելով «ձախողված»։

«Նման իրավիճակ է նաև Հայաստանում ԵՄ «քաղաքացիական» առաքելության դեպքում, որը տեղակայվել է 2023 թվականի փետրվարից։ Այն դեռևս չի կարողանում նպաստել Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորմանը»,- ընդգծել է Զախարովան։

Ավելի վաղ Զախարովան ԵՄ-ից Երևանի ակնկալիքներն
անվանել էր չափազանց մեծ և իրողությունները հաշվի չառնող։ Մայիսի 4-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայի Անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարել էր, որ ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանում անվտանգության երաշխիքներ չի ապահովում և կարող է մարտահրավերներ ստեղծել։

«ԵՄ դիտորդական առաքելությանը Հայաստան հրավիրելու որոշումը հեշտ չէր, քանի որ այն անվտանգության երաշխիքներ չի տալիս, բայց, մյուս կողմից, կարող է մարտահրավերներ ստեղծել»,- ընդգծել էր վարչապետը։

ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը Հայաստան է ժամանել փետրվարին։ Այն ներառում է մինչև 100 աշխատակից, այդ թվում՝ մոտ 50 անզեն դիտորդ։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում