Քննչական կոմիտեն պարզել է «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար, «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է, հայտնում են Քննչական կոմիտեից։ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել «Հանրային ձայն» կուսակցության Վարդան Ղուկասյանի և Արտակ Գալստյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդման վարույթից։ «Իրականացված վարութային և ապացուցողական ծավալուն գործողությունների ընթացքում փաստական տվյալներ են ստացվել, որ Վ․Ղուկասյանը 2021թ․ հուլիսի 9-ին «Youtube.com» կայքի՝ իր անվամբ բացված անհատական էջով հանրության համար հասանելի ձևաչափով հրապարակված տեսաելույթի ընթացքում ցուցաբերել է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք։ Բացի այդ, 2022թ. նոյեմբերի 12-ին հանրության լայն շրջանակների համար հասանելի «youtube.com» և «facebook.com» սոցիալական կայքերի իր անհատական էջերով հնչեցրել է անձանց խմբի՝ պայմանագրային զինծառայողների նկատմամբ, քաղաքական հայացքներով պայմանավորված, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր և արդարաց
ՔԿ-ն պարզել է «Դոգ»-ի գտնվելու վայրը, հրապարակվել է նամակագրություն (լուսանկարներ)
25 мая 202325 мая 2023
158
2 мин