Найти тему
Հայաստանն այսօր

Ամերիկյան «Black Alley» բենդը Հայաստանում համերգ կունենա

Ամերիկյան «Black Alley» հիփ-հոփ բենդի հունիսի 1-6-ը համերգային շրջագայությամբ Հայաստանում է լինելու, հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից։

Այցը կազմակերպվել է ԱՄՆ պետքարտուղարության «Ամերիկյան երաժշտությունն արտերկրում» ծրագրի շրջանակում։ Բենդը համերգներով հանդես կգա Երևանում և Գյումրիում։ «Black Alley»-ի առաջին համերգը Երևանի գինու օրերի շրջանակում տեղի կունենա հունիսի 3-ին՝ շաբաթ օրը ժամը 20։00-ին Երևանում։ Երկրորդ համերգը երկուշաբթի օրն է՝ հունիսի 5-ին ժամը 19։00 Գյումրու «Գարաժ» ակումբում։ ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ տոմսեր չեն պահանջվում։

«Black Alley» բենդը, որը հիմնվել է մայրաքաղաք Վաշինգտոնում, հայտնի է երաժշտարվեստում ռիթմի առավելագույն սահմաններին ձգտելու իր մղումներով։ Ժանրից ժանր անցնող նրանց կատարումներում միավորված են հիփ-հոփ, գո-գո և ռոք երաժշտությունը, իսկ ակունքներում աֆրոամերիկյան երաժշտարվեստն է։ «Black Alley» բենդը նույն բեմում հանդես է եկել Էրիկա Բադուի, Ջիլ Սքոթի, Քոմոնի, Ռոբ Գարզայի (Thievery Corporation-ից), Վեյլի և «Living Colour» բենդի հետ։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

С подпиской рекламы не будет

Подключите Дзен Про за 159 ₽ в месяц