Հայաստանում հասարակական, քաղաքական գործունեություն ծավալող շուրջ 13 անձի բջջային սարքերը վարակված են եղել «Pegasus» լրտեսական ծրագրով, նման եզրակացության է եկել թվային իրավունքների պաշտպանության Citizen Lab կանադական խումբը, որը հետազոտություն է իրականացրել իրավապաշտպան Access Now-ի, Amnesty International կազմակերպությունների և բջջային անվտանգության անկախ հետազոտող Ռուբեն Մուրադյանի հետ։ Հետազոտության շրջանակներում ստուգել են Հայաստանի մի շարք քաղաքացիների բջջային սարքերը, ինչի արդյունքում «Pegasus» լրտեսական ծրագրով վարակման դեպքեր են բացահայտվել։ Միջազգային հետազոտական խումբը նշել է, որ Pegasus լրտեսական ծրագրի թիրախում են հայտնվել ՀՀ ԱԳՆ նախկին խոսնակ Աննա Նաղդալյանը, Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը, նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը։ Թիրախավորված անձանց թվում են նաև լրագրողներ, մեդիայի աշխատողներ, 3 ակտիվիստ, քաղաքացիական հասարակության 4 ներկայացուցիչ, ՄԱԿ-ի ներկայացուցիչ։ Միջազգային հետա
Հայաստանի շուրջ 13 գործիչ՝ «Pegasus»-ի թիրախում․ միջազգային խումբը հետազոտություն է հրապարակել
25 мая 202325 мая 2023
6
1 мин