Найти в Дзене
Հայաստանն այսօր

Լուրջ նախադրյալներ կան․ Ալիևը՝ ՀՀ-Ադրբեջան տարածքային ամոբողջականությունների ճանաչման մասին

Լուրջ նախադրյալներ կան Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման գործընթացում, Մոսկվայում տեղի ունեցող Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Լուրջ նախադրյալներ կան Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համար՝ հիմնված միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման վրա։ Կա հնարավորություն հասնելու խաղաղության համաձայնագրի՝ հաշվի առնելով, որ Հայաստանը ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի մաս»,- ասել է նա։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում