ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մեկնել Մինսկ, չի մասնակցում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, Armenia Today-ին հայտնեց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ Մանրամասների և պատճառների մասին Թորոսյանը չհայտնեց։ Մայիսի 25-ին ս.թ Մինսկում Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Խրենինի նախագահությամբ տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի նիստը։ Հանդիպմանը կմասնակցեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։ Հանդիպման մասնակիցները կքննարկեն ՀԱՊԿ անդամ երկրների հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանն առնչվող մարտահրավերներն ու սպառնալիքները, ինչպես նաև ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման հարցեր։ Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի հրամանատարա-վերահսկիչ մարմինների և ուժերի ու միջոցների կազմավորման, ռազմատեխնիկական համագործակցության
Պապիկյանը չի մասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
25 мая 202325 мая 2023
1
~1 мин