Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխին, հնարավոր է, «ուղղակի սարքել են» ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի մասին հայտարարություն, հաղորդում են ռուսական ՏԱՍՍ և ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունները՝ վկայակոչելով Երևանում դիվանագիտական աղբյուրը։ «Հայաստանի ԱԳՆ-ն պարբերաբար մեկնաբանում է այլ երկրների ղեկավարների հայտարարությունները։ Միգուցե Փաշինյանի գլխին ուղղակի սարքել են»,- ԱԳՆ խոսքերն է մեջբերում աղբյուրը։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը չի կարող մեկնաբանել իր խոսքերը։ «Ռուսաստանում արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը չի կարող իմ զրուցակիցը լինել։ Իմ զրուցակիցն է ՌԴ նախագահն ու վարչապետը։ Նույնիսկ Ռուսաստանի նման բարեկամ և հարգված պետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը չի կարող մեկնաբանել իմ խոսքերը, այլ պարզապես պետք է ականջին օղ անի»,- ասել է վարչապետը։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մայիսի 24-ին կայացած ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Հայաստանի վարչապետի այն հայտարարությունը, թե Երևանը «դե յուրե կորոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, եթե
«Փաշինյանի գլխին հավանաբար սարքել են». ռուսական ԶԼՄ-ի աղբյուրը մեկնաբանել է վարչապետի հայտարարությունը
25 мая 202325 мая 2023
107
1 мин