Найти тему
Հայաստանն այսօր

Դա անում ենք առանց «կրուտիտի»․ Փաշինյանը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին

Արդյո՞ք ՀՀ որևիցե իշխանություն հրաժարվել է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Եթե մենք մի բան այլ կերպ ենք անում, մենք դա անում ենք առանց «կրուտիտի»»,- պատասխանել է Փաշինյանը։

Նա պատմել է, որ երբ իրենից պահանջել են ցույց տալ ճանաչման թուղթը, ինքը մի պահ որոշել է ցույց տալ, բայց ասել են՝ չեն գա նայելու։

«Բա նայեիք՝ ավելի շուտ կիմանայիք այն, ինչ իմացաք ավելի ուշ։ Դրա համար է, որ չեն ուզում տեսնել, առերեսվել։ Իրենց իմացածն այնպես չի, որ սուտ է լրիվ, այլ մի մասն է ճշմարտության»,- ասել է Փաշինյանը՝ ձեռքերով փակելով դեմքը, որ տեսանելի լինի միայն դահլիճի մի մասը։

Նա, որպես համեմատություն, նշել է, որ եթե հիմա ասի՝ դահլիճում մարդ չկա, սուտ չի ասի, քանի որ իր դիտանկյունից ոչ մի պատգամավոր չի երևում։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

С подпиской рекламы не будет

Подключите Дзен Про за 159 ₽ в месяц