Մայիսի 24-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է ԵՄ պատժամիջոցների կիրարկման հարցերով միջազգային հատուկ բանագնաց Դեյվիդ Օ՛Սալիվանին, հայտնում են ԱԳՆ-ից: Հանդիպման ընթացքում Մնացական Սաֆարյանը և Դեյվիդ Օ՛Սալիվանը քննարկել են ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը, մասնավորապես` տնտեսական կապերին վերաբերող հարցեր: Գոհունակությամբ ընդգծվել է վերջին շրջանում Հայաստանի և ԵՄ երկրների միջև առևտրաշրջանառության աճը: Շեշտվել է ԵՄ հետ տնտեսական կապերի ամրապնդման և խորացման կարևորությունը: Զրուցակիցները կարևորել են պարբերական շփումները և շարունակական երկխոսությունը: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
ԱԳ փոխնախարարը ԵՄ պատժամիջոցների հարցերով միջազգային հատուկ բանագնացի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր
25 мая 202325 мая 2023
~1 мин