Բոլորս ուզում ենք հաղթահարել տնվորի մեր կարգավիճակը, ուզում ենք ունենալ կադաստրի վկայական, որի անունն է «պետություն՝ միջազգայնորեն ճանաչված դեմարկացված և դելիմիտացված սահմաններով»՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։
Նա սկանդալային հայտարարություն արեց, որ մենք մեր շատ սիրելի հայրենիքում 30 տարի ապրում ենք առանց կադաստրի վկայագրի:
«Եթե այն, ինչ ուզում ենք՝ ստացվի, առաջին անգամ պատմության մեջ կստանանք կադաստրի վկայական, սեփականատեր կլինենք ոչ միայն դե ֆակտո, այլ դե յուրե: Եթե դա ստացվի, Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների հարցով ինստիտուցիոնալ բանակցային պրոցես… այս պահին շանս ենք ստացել որ կարող ենք ստանալ ինչ-որ բան»,- պարզաբանեց նա:
Փաշինյանը նաեւ մեկնաբանեց Ալմա-Աթայի հռչակագիրը՝ ընդգծելով, որ դա ստորագրել է Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Հռչակագիրն ունի մեկ իմաստ՝ երկրներն ընդունում են, որ ադմինիստրատիվ սահմանները դառնում են պետական սահմաններ և այդ սահմանները անխախտելի են, սա Լևոն Տեր-Պետրոսյանն է ստորագրել»,- ասաց նա։
Փաշինյ