ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Հիսուս Քրիստոսի արձանի շուրջ ստեղծված իրավիճակը: Նրա խոսքով՝ «Ծառուկյան հիմնադրամը» պատրաստակամություն էր հայտնել հատկացում անել նաև պեղումների ընթացքում հայտնաբերված ամրոցի ամրակայման աշխատանքներին: Ինչ վերաբերում է արձանին, ապա ըստ նախարարի, որոշակի մասնագիտական եզրակացություն տրվել է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից, թե որքան է ամրոցի տարածքն ու որտեղից է, որ ամրոցից հետքեր այլևս չկան: «Համապատասխան քարտեզները կոմունիկացրել ենք «Ծառուկյան հիմնադրամ»-ի հետ: Կոմունիկացիա, աշխատանքային պրոցես կա, սակայն ֆորմալ գործընթաց դեռևս չկա»,- ասաց նա: Անդրեասյանն ասաց, որ ԿԳՄՍՆ լիազորություններից դուրս է, թե ինչ տեղի կունենա հուշարձանի տարածքից դուրս: «Եթե դրանից դուրս պետք է տեղադրվի արձան, ապա այդ արձանն արդեն կարող է տեղադրվել»,- ասաց նախարարը՝ նշելով, որ որևէ գաղտնի պայմանավորվածություն Գագիկ Ծառուկյանի հետ չունեն, սակայն ստորագրվել է հուշագիր, որի շրջանակում աշխատանքներ են տարվում: Թե որքան գումար է հատկացվել
Ժաննա Անդրեասյանը մեկնաբանել է Հիսուս Քրիստոսի արձանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները
24 мая 202324 мая 2023
3
2 мин