Найти тему
Հայաստանն այսօր

Նուբարաշենի աղբավայրի հրդեհը դեռ չի մարվել

Նուբարաշենի աղբավայրի հրդեհը դեռ չի մարվել, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Քիմիկ-հետախույզների կողմից իրականացվել է օդում աղտոտվածության չափումներ։ Պարզվել է, որ թթվածնի պարունակությունը մթնոլորտում նորմայի սահմաններում է։ Հրդեհաշիջման աշխատանքները տեղ-տեղ իրականացվում են նաև հողածածկման միջոցով:
Ներկա պահին առկա են ծխացող օջախներ։

Աղբավայրում հրդեհի բռնկման մասին Երևանի քաղաքապետարանը հայտնել էր մայիսի 18-ին, իսկ մայիսի 22-ին քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը հայտարարեց, որ հրդեհի ամբողջական մարման համար կպահանջվի դեռևս մեկ շաբաթ։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում