Найти в Дзене
Հայաստանն այսօր

Գյումրիում ՔՊ-ական գործարարը հրազենային վնասվածք է հասցրել բանվորին

ԶԼՄ-ների տեղեկություններով, Գյումրիում արտառոց դեպք է տեղի ունեցել՝ ՔՊ-ականների մասնակցությամբ։ ՔՊ-ական գործարար Մարտին Թորոյանը, որը լավաշի արտադրամաս և խանութ ունի, կասկածվում է մոտ ընկերների՝ իր տունը վերանորոգող արհեստավորին՝ 50-ամյա Հ․Մ․-ին հրազենային վնասվածք հասցնելու մեջ։

Մարտին Թորոյանը արհեստավորին կասկածել է շինանյութի գողության մեջ և ըստ տեղեկությունների Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամ Երվանդ Խանամիրյանի և ևս երկու հոգու մասնակցությամբ վնասվածք է հասցրել: Տուժած արհեստավորը դիմել է Գյումրի բժշկական կենտրոն՝ փորձելով թաքցնել իրականությունը։

Ոստիկանության ԶԼՄ և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը Armenia Today-ին հայտնեց, որ Գյումրու ԲԿ-ից ոստիկանություն ահազանգ է ստացվել մայիսի 20-ին ժամը 10:22-ին: Գործի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում