Найти тему
Հայաստանն այսօր

Շղթայական ավտովթար օդանավակայանի ճանապարհին․ 6 մեքենա է բախվել

Մայիսի 24-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնել է Shamshyan.com-ը:

Նշվում է, որ ժամը 07։00-ի սահմաններում Մայրաքաղաքային փողոցում՝ դեպի «Զվարթնոց» օդանավակայան ճանապարհին բախվել են 37-ամյա Արսեն Սահակյանի վարած Fiat մակնիշի, 48-ամյա Անդրանիկ Ռուբենյանի վարած Opel Astra մակնիշի, 38-ամյա Սուրեն Վարդերեսյանի վարած Opel Vectra մակնիշի, 38-ամյա Մհեր Սարաջյանի վարած Ford մակնիշի, 31-ամյա Գագիկ Թադևոսյանի վարած Mercedes մակնիշի և 22-ամյա Արտյոմ Հարությունյանի վարած Lada Priora մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վարորդները տեղում ենթարկվել են փորձաքննության և եղել են սթափ։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում