Մայիսի 23-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնել է կուսակցության մամուլի ծառայությունը:
Հայտնի է, որ քննարկվել են տարածքային կառույցներում խորհուրդների և վերահսկողի ընտրության անցկացման, ընդլայնված կազմով Քաղաքական խորհրդի նիստի կազմակերպման հետ կապված, ինչպես նաև ներքին և արտաքին քաղաքական հարցեր։