Կան հստակ սկզբունքներ ու կարմիր գծեր, որոնց խախտումներն անընդունելի և անթույլատրելի ենք համարում, ուղերձում հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ՀՀ իշխանություններին կոչ անելով ձեռնպահ մնալ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու որևէ գործողությունից ու հայտարարությունից։ «Գիտակցելով հետպատերազմյան ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության խոցելի վիճակը՝ մենք ըմբռնումով ենք մոտեցել տարբեր զարգացումների և գիտակցաբար կրել ու կրում ենք բազմաթիվ զրկանքներ՝ չեզոքացնելու համար մեզ ճնշելու միջոցով Հայաստանի Հանրապետությանը զիջումներ պարտադրելու բոլոր փորձերը: Սակայն կան հստակ սկզբունքներ ու կարմիր գծեր, որոնց խախտումներն անընդունելի և անթույլատրելի ենք համարում»,- նշել է նա։ Արայիկ Հարությունյանը կոչ է արել Ռուսաստանի Դաշնության իշխանություններին և անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ապահովել 2020–ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները՝ բացելով Լաչինի (Քաշաթաղի) միջանցքը։ «Անկախ եռակողմ հայտարարության մյուս կողմերի գործողություններից՝ Ռուսաստանը ստանձնել
Կան կարմիր գծեր, որոնց խախտումներն անթույլատրելի ենք համարում. Արցախի նախագահի ուղերձը
24 мая 202324 мая 2023
1
2 мин