Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելը հայերի իրավունքների ոտնահարում է։ Նա այսպես է մեկնաբանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ, որի կազմում ընդգրկված կլինի Լեռնային Ղարաբաղը։
Զատուլինը վստահ է, որ Փաշինյանի հայտարարությունը մասամբ կընդունվի։ Նա բացատրել է, որ առաջին մասով կընդունվի, որ Հայաստանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, իսկ երկրորդը, «որտեղ խոսվում է իրավունքները հարգելու անհրաժեշտության և մնացած ամեն ինչի մասին», կանեսվի։
«Առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքն այդպիսով մերժվում է: Չնայած նույնիսկ խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղը ինքնավար մարզ էր։ Այժմ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի ինքնավարության մասին խոսք չկա։ Համենայն դեպս՝ Ադրբեջանի կողմից»,- մանրամա