Найти тему
Հայաստանն այսօր

Բանակցային սեղանին Հայաստանում ադրբեջանական համայնքների «վերստեղծման» հարցն է․ Հրանտ Միքայելյան

Բանակցային սեղանի վրա դրված է Հայաստանում ադրբեջանական համայնքների, այսպես կոչված, վերստեղծման հարցը, այդ թվում՝ ուժային զուգորդմամբ, «Ազատ Արցախ-Հայկական հանրաքվե» շարժման ստեղծման կապակցությամբ այսօր հրավիրված քննարկման ժամանակ կարծիք է հայտնել քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։

Ուժային զուգորդումը, քաղաքագետի խոսքով, նշանակում է Ադրբեջանի ուժայինների ներկայություն՝ Հայաստանի տարածքում։

«Այսպիսով մտածել, թե Արցախով հնարավոր է պրծնել, սխալ է»,-շեշտել է քաղաքագետը։

Մայիսի 22-ին ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Հայաստանի տարածքի 29,8 հազար քառ. կիլոմետրի մեջ Արծվաշենը նույնպես մտնում է, Ադրբեջանի 86,6 հազար քառ. կմի մեջ այդ հաշվարկներով մտնում են նաև անկլավները»։ Նա նաև հայտարարել է, որ «Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 քկմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում  նաև Լեռնային Ղարաբաղը, սակայն ԼՂ հայության իրավունքների, անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսությամբ»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում