ԱՄՆ Սենատի հանձնաժողովը Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության մասին է հայտարարել։ Այս մասին գրված է հանձնաժողովի Twitter-յան էջում։ «Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումից 150 օր անց ակնհայտ է, որ Ալիևը հումանիտար ճգնաժամ է սստեղծում, անջատում է էլեկտրաէներգիան կարևոր ենթակառուցվածքների համար: Եթե մենք ճնշում ենք գործադրում Լաչինի միջանցքը բացելու համար, ապա Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը պետք է սեղանին լինի»,-նշված է հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Լրացո
Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների հարցը պետք է սեղանին լինի․ ԱՄՆ Սենատի հանձնաժողով
11 мая 202311 мая 2023
23
~1 мин