ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը քննարկելու են իրավիճակը Ուկրաինայում և Հարավային Կովկասում։ Այս մասին հաղորդել է Բլինքենը իր թվիթերյան միկրոբլոգում։ «Հիանալի է խոսել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այսօր քննարկելու ենք Ուկրաինայի, Հարավային Կովկասի խաղաղության և անդրատլանտյան գործընկերության ամուր ինտեգրման հարցերը»,- գրել է Բլինքենը։ Հիշեցնենք, որ մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Armenia Today-ը, վկայակոչելով համայնքի բնակիչներին և ՀՀ պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը Սոթք գյուղի մերձակայքում գտնվող սահմանային հատվածում։ Ապրիլի 23-ին ադրբեջանական կողմից կրակոցներից հետո Սոթքի սահմանին հայ զինծառայող է զոհվել։ Սոթքի տեղամասում Բաքվի պարբերական հրետակոծությունների պատճառով ապրիլից Սոթքի հանքի տնօրինությունը տասնյակ աշխատողների է
Բլինքենն ու Միշելը կքննարկեն իրավիճակը Հարավային Կովկասում
11 мая 202311 мая 2023
1
1 мин