Մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին մնացել են հաշված օրեր։ Թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական ուժերի համար յուրաքանչյուր քվեն կարևոր է ու որոշիչ։ Ուստի, նախընտրական քարոզարշավի շրջանակներում հատուկ ուշադրություն են դարձնում ազգային փոքրամասնություններին և փորձում նրանց ներկայացուցիչներին ներգրավել կուսակցության կամ դաշինքի շարքերը։ Այս մասին գրում է Ermenihaber.am կայքը: Այս տարի, ինչպես ավելի վաղ հայտարարվեց, Կարո Փայլանը չի ընդգրկվի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության ցուցակներում, քանի որ թույլատրելի առավելագույն երկու անգամ (8 տարի) նա եղել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր ԺԴԿ-ից։ Այդ օրերին մամուլում տարբեր տեղեկություններ էին պտտվում, որ կուսակցությունը կարող է այլ հայ պատգամավորի թեկնածու առաջադրել, սակայն հրապարակված ցուցակներից պարզ դարձավ, որ հայ թեկնածու այս տարի չկա։ Այլ կուսակցություններ, սակայն, այս տարի իրենց ցուցակներում ընդգրկել են պատգամավորության հայ թեկնածուների։ Հատկանշական է, որ բոլորն էլ Ստամբուլից են։ Իշխո
Քանի՞ հայ պատգամավորի թեկնածու կմասնակցի Թուրքիայում կայանալիք առաջիկա ընտրություններին
11 мая 202311 мая 2023
2 мин