Найти тему
Հայաստանն այսօր

Իմացել եմ, որ աղջիկս աշխատում է, բայց չեմ իմացել, որ նա ռեժիմով բացակայում է. Վլադիմիր Գասպարյան

Աղջիկս իրավաբանի կրթություն ունի, ժամանակին դատավոր դառնալու համար ստաժ էր պետք: Ես իմացել եմ, որ աղջիկս աշխատում է, բայց չեմ իմացել, որ նա ռեժիմով բացակայում է»: Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, դատական նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ անդրադառնալով քրեական վարույթում իր դստեր՝ աշխատանքի չհաճախելու մասին դրվագին:

Խոսելով քրեական գործում առկա մյուս՝ Ալեքսանդր Սարգսյանի և Լևոն Սարգսյանի մեղադրանքից,  որ ռազմական ոստիկանությունում գրանցված լինելով որպես ծառայող, վարորդն ապահովել է նրանց անվտանգությունը, Գասպարյանն ասաց, որ այդ մասին նա իմացել է ուշ. «Ես իմացել եմ դրա մասին շատ ուշ: Ոչ մի բան թաքուն չի մնում: Ես չեմ կարող վերահսկել, թե ո՞վ, որտե՞ղ, ի՞նչ վարորդ է աշխատում: Ազատվել եմ, հետո եմ իմացել, որ 2 հոգի վարորդ են եղել: Այդ ծառայությունն սպասարկել են իմ տեղակալները: Ո՛չ Ալեքսանդր Սարգսյանը, ո՛չ Լևոն Սարգսյանը չէին կարող իմ մոտ հարցեր լուծել, իմ կաբինետ մտնել»:

Քրեական գործի մեկ այլ դրվագով էլ Գասպարյանի կինը չի հաճախել աշխատանքի: «Իմ կինը աշխատել է, գլուխները պատին են տվել նրանք, որոնք ասում են, թե կինս չի աշխատել, սրիկա են այն մարդիկ, որոնք ասում են՝ չի աշխատել: Նա աշխատել է իմ հետ: Քարերը հավաքելու ժամանակ կա, ամեն ինչի համար պատասխան են տալու: Ոչինչ ես աբարոտկա կխլեմ»,- նշեց նախկին ոստիկանապետը:

Լրագրողներին հատկապես հատաքրքրում էր աշխատանքային գրեթե ողջ գործունեությունը պետական համակարգում աշխատած պաշտոնյայի հսկայական տան ձեռքբերումը, որը ինքը՝ Գասպարյանը, դղյակ անվանեց և նշեց, որ նվեր է ստացել:

«Հիմա անդրադառնամ դղյակին: Այն  ինձ հարազատ մարդկանցից մեկն է ժամանակին գնել իր տղաների համար, ոչ թե ինձ համար: Երբ տղաներն ասել են, որ չեն վերադառնալու արտասահմանից, այդպես նվիրել են ինձ, իմ ծրագրերում այս տունը երբեք չի լինելու: Ես նրանց քավորն եմ: Երբ ժամանակին այդ մարդն իր բիզնեսն էր դնում, ես չեմ թողել, որ նրան կրիմինալը նեղություն տա: Սիրուն է չէ՞ տունը, ճաշակով է արած, ես միշտ ճաշակով եմ ամեն ինչ անում: Դատի տրվեց, դատավոր Արթուր Մկրտչյանը, որն Աղասի Դանիելյանի գործընկերն էր, որոնք ՊՆ-ում տարիներ շարունակ տենդերներ են շահում, այդ Արթուր Մկրտչյանը մի ժամանակ Ռազմական ոստիկանությունում հետաքննիչ է եղել, երբ ես նշանակվել եմ ոստիկանապետ, նրան ազատել եմ աշխատանքից՝ վատ աշխատելու և քիթն ամեն տեղ մտցնելու համար, բանից պարզվում է, որ տան գործը գտնվում է իր վարույթում: Եվ դատարանում Աղասի Դանիելյանը հաղթում է, մենք այն բողոքարկում ենք, Վերաքննիչ դատարանը բեկանում է, և Արթուր Մկրտչյանը գնում է թոշակի չգիտեմ ինչու»,- ասաց Վլադիմիր Գասպարյանը»:

Վերջում նախկին ոստիկանապետն նշեց, որ գիտի, թե իր մոտ ինչու են առողջական խնդիրներ առաջացել: Նշեց՝ ներել է այն մարդկանց, որոնց չարժեր ներել, որն էլ իր պատիժն է համարում:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում