Աբովյանի դիահերձարանում զինծառայողների դիերն անարգելու վերաբերյալ բողոքը Վերաքննիչ դատարանը բավարարել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Գարիկ Գալիկյանը: «2021 թվականին իմ կողմից հաղորդում էր ներկայացվել Աբովյանի դիահերձարանում մեր զինվորների դիերն անարգելու հետ կապված։ Իհարկե, ինչպես մնացած բոլոր նմանատիպ գործերը, այս գործը նույնպես մոռացվեց, բայց ճիշտ գտա տեղեկացնել»,- նշել է նա։ Գալիկյանը տեղեկացրել է, որ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն իր որոշումով մերժել է իրենց կողմից ներկայացված բողոքը քննիչի և դատախազի որոշման դեմ։ Նշված դատարանի որոշման դեմ ներկայացվել էր վերաքննիչ բողոք։ «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը նախագահությամբ դատավոր Ա. Հովհաննիսյանի բավարարել է մեր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը և բեկանելով ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը, գործը ուղղարկել է նույն դատարան նոր քննության»,- գրել է փաստաբանը: Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո զոհերի հարազատները Աբովյանի դիահերձարանում նկատել էին զոհերի դիերը
Աբովյանի դիահերձարանում զինծառայողների դիերն անարգելու վերաբերյալ բողոքը Վերաքննիչ դատարանը բավարարել է. փաստաբան
11 мая 202311 мая 2023
1 мин