Найти тему
Հայաստանն այսօր

Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի

Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի, գրում է shamshyan.com-ը։

Նշվում է, որ ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել են 25-30 տարեկան տղամարդու դի: Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, գրում է կայքը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում