Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Հովհաննես Բաչկովն ու Նարեկ Մանասյանը, հաղթանակներ են տարել քառորդ եզրափակչում և դուրս են եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։ Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովն ԱԱ-ի քառորդ եզրափակչում մենամարտել է Կոլումբիայի ներկայացուցիչ Խոսե Մանուել Վիաֆարայի հետ և երեք ռաունդներում ունենալով բացահայտ առավելություն՝ հաղթել 5:0 հաշվով: Բաչկովն ԱԱ-ի 1/8 եզրափակչում ավելի վաղ 5:0 հաշվով առավելության էր Թուրքիայի ներկայացուցիչ Կանլի Կագանի նկատմամբ: ԱԱ-ում առնվազն բրոնզե մեդալ է ապահովել նաև 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը: Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրն աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում մենամարտել է իսպանացի Էմանուել Ռեյեսի հետ և 4:0 հաշվով կամային հաղթանակ տարել: Հայ բռնցքամարտիկը ավելի վաղ մենամարտել էր նաև իրանցի Պուրիա Ամիրիի հետ և երեք
Բռնցքամարտի ԱԱ. Հովհաննես Բաչկովն ու Նարեկ Մանասյանն ապահովել են առնվազն բրոնզե մեդալ
10 мая 202310 мая 2023
1 мин