Հայկական ընկերությունները Եվրամիության պատժամիջոցների նոր փաթեթի մեջ են ներառվել։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի փաստաթղթերին, որոնք իր տրամադրության տակ են հայտնվել։ Գործակալությունը նշում է, որ պատժամիջոցները կազդեն Հայաստանի, Իրանի, Չինաստանի, ԱՄԷ-ի և Ուզբեկստանի ավելի քան 35 ընկերությունների վրա, որոնց անունները Bloomberg-ը չի բացահայտել։ Աղբյուրի տեղեկություններով՝ ԵՄ-ն հայկական ընկերություններին կասկածում է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին աջակցելու մեջ։ Նշվում է, որ հայկական ընկերությունները շրջանցու են Արևմուտքի պատժամիջոցները։ Bloomberg-ը նշել է, որ պատժամիջոցները կվերաբերեն մոտ 70 մարդու, բայց նրանց անուններն ու քաղաքացիությունը չի հայտնել։ «Եվրահանձնաժողովը կոչ է արել արտահանման ավելի խիստ սահմանափակումներ կիրառել երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների, ինչպես նաև այն ապրանքների ու տեխնոլոգիաների նկատմամբ, որոնք կարող են նպաստել Ռուսաստանի պաշտպանության և անվտանգության ոլորտի տեխնոլոգիական կատարելագործմանը»,- ասված է Եվրահանձնաժ
Հայաստանի ընկերությունները՝ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթում․ Bloomberg
10 мая 202310 мая 2023
3
2 мин